Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

1. Քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքներում կազմավորում են ընտրական տեղամասեր, քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմանները, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքն իրականացնելու համար:

3. Մինչև ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, ընտրական տեղամասեր են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զինվորական մասի ղեկավարները:

6. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 3000 ընտրող:

7. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։