Հոդված 47. Քվեարկության սենյակը
Հոդված 47. Քվեարկության սենյակը
1. Քվեարկությունը կատարվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում` մեկ սենյակ հաշվարկով:
2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ շինություն և բավարարի հետևյալ պահանջները`
1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների, վստահված անձանց, դիտորդների միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց և դիտորդներին հնարավորություն ընձեռի իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփը, ինչպես նաև քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչև քվեատուփն ընկած հատվածը:
3. Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկությունն սկսվելուց առնվազն 24 ժամ առաջ: