Հոդված 93. Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ

1. Կուսակցության կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36 և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
2. Թեկնածուի առաջադրումը պաշտպանելը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 28 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 12 օր առաջ:
4. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: