Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը
Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները գրանցվում են մարզային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
2. Առաջադրված թեկնածուի գրանցումը մարզային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մարզային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել այնպիսի փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին մարզային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:.ուղղ