Անցնել բովանդակությանը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 74. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 74. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումները:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։