Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 30 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 138. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 138. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

1. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո` երեսնօրյա ժամկետում:

2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։