Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները
Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները
1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:
2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:
3. Կուսակցություններն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել ընտրությունները նշանակվելուց հետո, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 65 և ոչ ուշ, քան 60 օր առաջ:
4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում ընտրության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:
6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են ընտրության օրվանից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 55 օր առաջ։.ուղղ
7. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
9. Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ կետերում նշված ժամկետում մեկ թեկնածուի կամ մեկ կուսակցության ընտրական ցուցակի պաշտոնաթերթիկներ ներկայացված լինելու դեպքում այդ ժամկետները, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետները երկարաձգվում են 5 օրով: