Հոդված 119. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
Հոդված 119. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
1. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
3. Կուսակցության կողմից Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: