Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

1. Պետական ռադիոյի և պետական հեռուստատեսության լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում է ընտրությունները լուսաբանել պետական ռադիոյով և պետական հեռուստատեսությամբ:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության պետական միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով: Թեկնածու առաջադրվելիս այդ անձինք զանգվածային լրատվության պետական միջոցներից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Նախընտրական քարոզչության վերջին 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների և կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։