Հոդված 24. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը
Հոդված 24. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը
1. Ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը) ծախսերը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Համապատասխան ծախսերը նախատեսվում են պետական բյուջեի առանձին հոդվածով:
2. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում են ընտրությունները նշանակվելուց հետո` հնգօրյա ժամկետում:
3. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով: Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարել արտահերթ ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալ մասնավոր բանկերից` վարկը կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու պայմանով:
4. Հանձնաժողովների միջև ֆինանսական միջոցների բաշխման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն են կրում ֆինանսական միջոցները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով արդյունավետ օգտագործելու համար: