Անցնել բովանդակությանը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 53. Քվեարկության սկիզբը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 53. Քվեարկության սկիզբը

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչև ժամը 20.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում): Ստորագրված քվեաթերթիկները պահվում են հատուկ զմռսված չհրկիզվող պահարանում, զմուռսի վրա ստորագրում են հանձնաժողովի վերոհիշյալ 3 անդամները:

2. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային կենտրոնում տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում` վիճակահանությամբ, որոշում է քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) և քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) անդամներին, քվեաթերթիկների վերահսկումն իրականացնող, քվեաթերթիկը կնքող հանձնաժողովի երկուական անդամներին, ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում:

3. Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը բացված է հայտարարում, այնուհետև` հանձնաժողովի անդամների ներկայությամբ (կարող են ներկա գտնվելու նաև քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք) բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ապա` քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, որտեղ գտնվում են քվեաթերթիկները, և քվեաթերթիկների հաշվված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։