Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 9. Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը

1. Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընդգրկվելու միայն ընտրողների մեկ ցուցակում:

3. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա հունվար և հունիս ամիսներին:

4. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները` իրենց պատվիրակված լիազորությունների ուժով:

5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընտրողների ցուցակները կազմում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները և զինվորական մասերի ղեկավարները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

7. Ընտրողի բնակվելու կամ գտնվելու վայր համարվող պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում, քաղաքացին, ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով, կարող է դիմել սահմանակից կամ իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:.ուղղ

8. Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները, ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին և մարզային ընտրական հանձնաժողով:

9. Համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ` 35 օրվա ընթացքում, քաղաքացիների, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների դիմումների հիման վրա կատարում է ուղղումներ:

10. Համայնքի ղեկավարը ընտրողների ցուցակների ճշտման վերաբերյալ դիմումներին պատասխանում է երեք օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։