Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 28 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 128. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 128. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամը

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 150-ապատիկի չափով կամավոր մուծում:

2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։