Անցնել բովանդակությանը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը

1. Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հանձնաժողովի նախագահի նոր ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.

2) կուսակցության որոշմամբ (իր նշանակած անդամի).

3) կառավարության որոշմամբ (իր նշանակած անդամի).

4) մարզային ընտրական հանձնաժողովի անդամի որոշմամբ (իր նշանակած անդամի).

5) նրա մահվան դեպքում.

6) 39 հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.

7) իր դիմումի համաձայն.

8) եթե նա զորակոչվել է:

3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների` մյուս ընտրական հանձնաժողովներում թափուր տեղերը չեն համալրվում քվեարկությանը նախորդող 3 օրվա ընթացքում:

4. Քվեարկությանը նախորդող 3 օրվա ընթացքում և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կատարվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։