Անցնել բովանդակությանը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 83. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 83. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարզերում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։