Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 29 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 130. Քվեաթերթիկները

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 130. Քվեաթերթիկները

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

2. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային տվյալներ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են մարզային ընտրական հանձնաժողովի պատվերով: Մարզային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

3. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային այլ տվյալներ:.ուղղ Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից:

4. Քվեաթերթիկները հատկացվում են ընտրողների ցուցակի թվից 5 տոկոս ավելի քանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։