Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից
Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները:
2. Կուսակցությունները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:
3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի գաղտնի քվեարկությամբ ընդունված որոշմամբ:
4. Կուսակցության մշտապես գործող մարմինն իր կայացրած որոշման մասին քվեարկությունից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 55 օր առաջ, գրավոր հայտնում է համապատասխան մարզային հանձնաժողով:.ուղղ
5. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի: