Հոդված 125. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 125. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում ինքնաբացարկի մասին դիմումի հիման վրա, իսկ նրա ընտրական գրավի գումարն ու նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
3. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի մահվան դեպքում նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, և նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները` պետական բյուջե:
4. Սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ և 25 հոդվածի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով` համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ նրա ընտրական գրավի գումարն ու նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով` թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: