Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) կառավարության կողմից նշանակված 3 անդամից.
2) գործող կամ արձակված Ազգային ժողովում պատգամավորական խմբակցություն ունեցող համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, իրենց առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առնվազն 30 հազար վավեր ստորագրություն ներկայացրած կուսակցությունների նշանակած մեկական անդամից.
3) գործող կամ արձակված Ազգային ժողովում պատգամավորական խմբակցություն չունեցող, համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, իրենց առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առնվազն 30 հազարից առավել վավեր.ուղղ ստորագրություններ ներկայացրած առաջին 5 կուսակցությունների.ուղղ նշանակած մեկական անդամից: Եթե վավեր ստորագրությունների թվի հավասարության պատճառով ընտրական հանձնաժողովում կուսակցություններին վերապահված թափուր տեղերը չեն համալրվում, ապա հանձնաժողովը համալրելու համար հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք ունեցող առավել շատ հավասար թվով վավեր ստորագրություններ հավաքած հաջորդ կուսակցությունների միջև անցկացվում է վիճակահանություն:
2. Եթե պատգամավորական խմբակցությունում ընդգրկված են մեկից ավելի կուսակցություններ, և Ազգային ժողովի նոր ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունները միևնույն դաշինքով հանդես չեն գալիս, ապա իր.ուղղ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս ներկայացնում է նաև համապատասխան խմբակցության որոշումը (եթե Ազգային ժողովն այդ ժամանակահատվածում արձակված է, ապա ներկայացվում է նախկին խմբակցության մեջ մտած կուսակցությունների համատեղ ընդունված որոշումը)` սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունը որոշելու վերաբերյալ:.ուղղ
3. Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության ընտրական ցուցակի գրանցման համար նախատեսված ժամկետը լրանալու երկրորդ օրը:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրված անդամներին նշանակում և ազատում են համապատասխանաբար նրանց նշանակող կուսակցությունը (խմբակցությունը) կամ կառավարությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է նախկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
8. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
9. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:
10. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:.ուղղ
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով: