ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 30 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 135. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները
Հոդված 135. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 60 օր առաջ:
3. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: