Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 22 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 112. Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 112. Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը

1. Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրենց լիազոր ներկայացուցչի անունով կարող են հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուն իրավունք ունի թեկնածուի հիմնադրամում մուծում կատարել Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով։.ուղղ

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում:.ուղղ

4. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:

5. Սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցված պատգամավորության թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։