Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 100. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 100. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը

1. Կուսակցություններն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ:

2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության հայտին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ փաստաթուղթը:

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակի վերաբերյալ, որում համարակալմամբ նշվում են առաջադրվող թեկնածուների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

3) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

4) տեղեկանք` կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

5) տեղեկանք` կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

6) կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների գրավոր հայտարարությունը` պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

7) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին.

8) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Կուսակցության մշտապես գործող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչև 3 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում, հավաստիանալով ներկայացրած փաստաթղթերի վավերականության մեջ, որոշում է կուսակցությանը` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրա լիազոր ներկայացուցիչների, հանձնել կուսակցության առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ` կուսակցության ներկայացրած հայտի թվաքանակով: Պաշտոնաթերթիկներ տալու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:.ուղղ

7. Եթե գրանցումից հրաժարվել է կուսակցությունների դաշինքում ընդգրկված որևէ կուսակցություն, ապա նրա ներկայացուցիչները հանվում են ընդհանուր ցուցակից:

8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստացած կուսակցության ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ մանդատներ չստացած կուսակցությունների ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

9. Կուսակցության ընտրական ցուցակը համարվում է առաջադրված, եթե դրա առաջադրումը պաշտպանել է առնվազն 30 հազար քաղաքացի` իրենց կամքը ստորագրությամբ արտահայտելով առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում:

10. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը և վավերականության ստուգումը կատարվում է սույն օրենսգրքի 69-70 հոդվածներում սահմանված կարգով:

11. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։