Հոդված 105. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից
Հոդված 105. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից
1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:
2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է մարզային ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու և երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի երկու լիազոր ներկայացուցիչների մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները:
3. Նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն և ստորագրությունը:
4. Անհրաժեշտ փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին, սույն օրենսգրքի 67 հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում, տրվում է թեկնածուի առաջադրումը պաշտպանելու 7 պաշտոնաթերթիկ: