Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 107. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունների և քաղաքացիների կողմից ստորագրություններ հավաքելու և դրանց վավերականությունն ստուգելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 107. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունների և քաղաքացիների կողմից ստորագրություններ հավաքելու և դրանց վավերականությունն ստուգելու կարգը

Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունները և քաղաքացիները սույն օրենսգրքի 117 հոդվածով սահմանված ժամկետում համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ: Թեկնածուի առաջադրման համար պետք է հավաքվի տվյալ անձի թեկնածությունը պաշտպանող տվյալ ընտրատարածքի առնվազն 2000 ընտրողի ստորագրություն: Ստորագրությունները հավաքվում են, և դրանց վավերականությունն ստուգվում է սույն օրենսգրքի 69-70 հոդվածներով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։