Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը.ուղղ

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը.ուղղ

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են մարզային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ կուսակցությունները և նախաձեռնող խմբերը մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացնում`

1) քաղաքացու առաջադրումը իրենց ստորագրությամբ հաստատած, տվյալ ընտրատարածքում բնակվող առնվազն 2000 ընտրողի ստորագրություն.

2) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը.

3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.

4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:

Թեկնածուն նշված փաստաթղթերը մարզային ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

3. Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

4. Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս մարզային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ նրան առաջադրող կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

Մարզային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) թեկնածությունը պաշտպանող պաշտոնաթերթիկներն ստուգելուց հետո վավեր ստորագրությունների թիվը պակաս է 2000-ից.

2) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

3) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է մարզային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

6. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

7. Մարզային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչում, եթե`

1) նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) գրանցումից հետո հայտնի են դարձել փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

8. Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` ընդունման օրվանից եռօրյա ժամկետում:

10. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։