Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 23 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 114. Քվեաթերթիկները

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 114. Քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները և անունները:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները քվեարկության նախորդ օրը տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

4. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ և առաջադրող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումները, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են մարզային ընտրական հանձնաժողովի պատվերով: Մարզային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն սույն հոդվածի 2-րդ կետում նշված քվեաթերթիկների գույնից:

7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասային ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։