Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
1. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, մարզային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) պատգամավոր ընտրվելու մասին.
2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ:
3. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
4. Եթե հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:
5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը.ուղղ:
6. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրություններից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:.ուղղ
7. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը:
8. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
10. Պատգամավորի ընտրությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն։.ուղղ
11. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում քվեարկությունից հետո 40-րդ օրն անցկացվում է նոր ընտրություն: Այդ դեպքում պատգամավորի ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում: