ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Հոդված 13. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակներ տրամադրելը
Հոդված 13. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակներ տրամադրելը
1. Համայնքների` մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները, ոչ ուշ, քան քվեարկությունից 4 օր, իսկ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները` 2 օր առաջ, ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որևէ փոփոխություն` լրացում կամ ճշտում կատարել ընտրողների ցուցակներում: