Անցնել բովանդակությանը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 29 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 132. Մարզային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 132. Մարզային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են առանձին:

2. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ նշվում է`

1) համայնքի անվանումը և ընտրության օրը.

2) մարզային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա և բացակա անդամների ազգանունները և անունները.

3) մարզային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ազգանունները և անունները, ինչպես նաև նրանց ներկայացրած կազմակերպությունների անվանումները.

4) համայնքի բոլոր տեղամասերում ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը.

5) գրանցված քաղաքացիների ընդհանուր թիվը.

6) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

7) ձայների վրա ազդող անճշտության չափը:

Արձանագրությունում նշվող յուրաքանչյուր տվյալ բարձրաձայն հայտարարվում է:

3. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

4. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են մարզային ընտրական հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքվում է հանձնաժողովի կնիքով: Եթե հանձնաժողովի որևէ անդամի ստորագրություն բացակայում է, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։