ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 30 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 137. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը
Հոդված 137. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը
Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին մարզային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեսուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքի 138 հոդվածով սահմանված կարգով: