Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, ոչ ուշ, քան քվեարկությունից 5 օր առաջ, ընտրողների ցուցակների անճշտությունների, իրեն կամ այլ քաղաքացու` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու հարցով դիմել համայնքի ղեկավարին: Դիմումները տրվում են գրավոր:

2. Համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց դիմումների քննարկման արդյունքների մասին: Հնարավորության դեպքում տեղեկացվում են նաև այն քաղաքացիները, որոնց անունը, ազգանունը հանված են ընտրողների ցուցակներից:

3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում քննել այդ բողոքները, իսկ քվեարկության օրվանից առաջ` հնգօրյա ժամկետում, ինչպես նաև քվեարկության օրն ստացված բողոքները քննել անհապաղ և կայացնել որոշում, որը բողոքարկման ենթակա չէ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դատարանի որոշման հիման վրա կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ` դրան կցելով դատարանի որոշման պատճենը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։