Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրական իրավունք: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

4. Հաշմանդամները, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոն ներկայանում և քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։