Անցնել բովանդակությանը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 7 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:

2. Համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովների անդամները կարող են դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից յոթ օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա։.ուղղ

6. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:

7. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:.ուղղ

8. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:

9. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:

10. Ընտրական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում է վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը վարձատրվում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում է վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները և մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Մարզային ընտրական հանձնաժողովի անդամները և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձն ընտրությունների ժամանակահատվածում պահպանվում է:.ուղղ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։