Անցնել բովանդակությանը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամները` մարզային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար հայտերը մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից 21 և ավարտվում 18 օր առաջ:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է նաև, եթե հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմավորելուց հետո հանձնաժողովի անդամների թիվը`

1) 9-ից պակաս է` մինչև 700 ընտրող ունեցող տեղամասում.

2) 11-ից պակաս է` 701-1500 ընտրող ունեցող տեղամասում.

3) 13-ից պակաս է` 1501-3000 ընտրող ունեցող տեղամասում:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին, և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:

7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։