Հոդված 56. Քվեարկությունը
Հոդված 56. Քվեարկությունը
1. Գրանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի` ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը:
2. Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը կնքում է քվեաթերթիկը: Կնիքը չպետք է դուրս գա քվեաթերթիկի սահմաններից:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում կամ սենյակում:.ուղղ Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունը:.ուղղ
4. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալին` նոր քվեաթերթիկ վերցնելու համար: Հանձնաժողովի անդամը, հատկացնելով նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում է համապատասխան նշում` տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
5. Ընտրողն իրավունք չունի հայտարարել, թե որ թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել կամ արդեն քվեարկել է: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ում օգտին կամ դեմ է քվեարկել ընտրողը: