ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 58. Անվավեր քվեաթերթիկները
Հոդված 58. Անվավեր քվեաթերթիկները
1. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ պարունակող, թեկնածուի (կուսակցության) օգտին և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, մեկ թեկնածու (կուսակցություն) քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկները:
2. Անվավեր են համարվում չկնքված, չստորագրված և չսահմանված նմուշի քվեաթերթիկները:
3. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ: