Անցնել բովանդակությանը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 12 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 62. Մարզային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 62. Մարզային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը

1. Մարզային ընտրական հանձնաժողովը, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում է մարզում ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 22 ժամվա ընթացքում, ընտրությունների նախնական արդյունքներն արձանագրվում, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնապես ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային ընտրական հանձնաժողովում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` 4 օր հետո, մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է մարզում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը` նշելով`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

9) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

10) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

11) անճշտությունների չափը:

4. Մարզում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է մարզում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

7. Մարզում ընտրությունների արդյունքները հրապարակվում են, և մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային ընտրական հանձնաժողովում մնացած բոլոր ընտրական փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` մարզում ընտրությունների արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

9. Մարզային ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ պարտավոր է քվեարկության ավարտից հետո, առնվազն երեքժամյա պարբերականությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդել ընտրությունների ընթացիկ արդյունքները` ըստ տեղամասերի:

10. Մարզային ընտրական հանձնաժողովի 2 անդամի կամ թեկնածուի (կուսակցության) վստահված անձի գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովն ստուգում է համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային հանձնաժողովում տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը և թեկնածուների (կուսակցությունների) վստահված անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։