Հոդված 71. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի ընտրական գրավը
Հոդված 71. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի ընտրական գրավը
1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 5000-ապատիկի չափով: Թեկնածուների օգտին տրված ձայների 5 և ավելի տոկոս ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:.ուղղ
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է: