Անցնել բովանդակությանը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 79. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 79. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը:

5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 200-ապատիկի չափով կամավոր մուծում:.ուղղ

6. Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքում գրավը հետ է վերադարձվում, իսկ ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` մեկամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ փոխանցվում են այն կուսակցության հաշվին, որի առաջադրմամբ նա գրանցվել է, կամ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

7. Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:

8. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Վերաքվեարկության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները:

9. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

10. Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս օգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով: Դատարանը գործով որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում, իսկ ընտրություններին նախորդող հնգօրյա ժամկետում` անհապաղ: Թեկնածուի գրանցումը դատական կարգով չեղյալ ճանաչելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։