ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 82. Քվեաթերթիկները
Հոդված 82. Քվեաթերթիկները
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը` այբբենական հերթականությամբ, անունը և առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում և պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին` քվեարկության նախորդ օրը:
3. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասային ընտրողների ցուցակի թվից 5 տոկոս ավելի քանակով: