ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 85. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին
Հոդված 85. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին
1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած Հանրապետության Նախագահի երկու թեկնածուները:
2. Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
3. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում: