ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 100. ԱԼԻՄԵՆՏԻ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 100. ԱԼԻՄԵՆՏԻ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՎՃԱՐՈՒՄԸ
Ալիմենտը վճարվում է ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից հոժարակամ անձամբ կամ նրա գրավոր դիմումի համաձայն` նրա աշխատանքի կամ կենսաթոշակ, կրթաթոշակ, գործազրկության նպաստ ստանալու վայրի ադմինիստրացիայի միջոցով:
Ալիմենտի հոժարակամ վճարման կարգը չի բացառում ալիմենտ ստացողի իրավունքը` ալիմենտ բռնագանձելու դիմումով ուզած ժամանակ դիմելու դատարան:
(27.02.85, 29.05.85, 22.12.92 խմբագրությամբ)