Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 15 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 181. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 181. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (զագսերը):

Ամուսնության և ծննդի գրանցումը կարող է կատարվել նաև ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատներում և տներում:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի պաշտոնում նշանակվում են միայն իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

(14.04.80, 29.05.85, 10.06.96 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։