Հոդված 222. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ և ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ
Հոդված 222. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ և ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան խորհրդային քաղաքացի հանդիսացող և ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող երեխայի որդեգրումը կատարվում է ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում: Եթե որդեգրողը խորհրդային քաղաքացի չէ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի թույլտվությունը:
Վավերական է համարվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրումը, եթե դա կատարվել է այն պետության մարմիններում, որի տերիտորիայում բնակվում է երեխան, պայմանով, որ այդ որդեգրման համար նախապես ստացվի Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից խորհրդային քաղաքացիներ հանդիսացող երեխաների որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում բնակվող երեխաների որդեգրումը կատարվում է խորհրդային օրենսդրությամբ:
Խորհրդային քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարվում է սույն օրենսգրքի 13-րդ գլխում սահմանված ընդհանուր հիմունքներով, պայմանով, որ յուրաքանչյուր առանձին դեպքում այդ որդեգրման համար ստացվի Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի թույլտվությունը: