ԸՆՏԱՆԻՔԳլուխ 9 · ԾՆՈՂՆԵՐԻ` ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 75. ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒՑ ԱՆԿԱԽ ԵՐԵԽԱՅԻՆ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 75. ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒՑ ԱՆԿԱԽ ԵՐԵԽԱՅԻՆ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՎԵՐՑՆԵԼԸ
Դատարանը կարող է վճիռ արձակել երեխային ծնողներից վերցնելու և նրան խնամակալության ու հոգաբարձության մարմինների խնամքին հանձնելու մասին, անկախ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուց, եթե երեխային նրանց մոտ թողնելը վտանգավոր է նրա համար:
Եթե կվերանան այն պատճառները, որոնք երեխան վերցնելու հիմք են հանդիսացել, ապա դատարանը, ծնողների կամ դատախազի հայցի հիման վրա, ելնելով երեխայի շահերից, կարող է վճիռ կայացնել նրան ծնողներին վերադարձնելու մասին: