ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. ԱՄՈՒՍՆՈՒ` ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Հոդված 26. ԱՄՈՒՍՆՈՒ` ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Բաժանված կարիքավոր ամուսինը իրավունք ունի ապրուստի միջոց ստանալու, եթե անաշխատունակ է դարձել ամուսնալուծությունից հետո մեկ տարվա ընթացքում:
Եթե ամուսինները երկար ժամանակ են գտնվել ամուսնական հարաբերությունների մեջ, դատարանը իրավունք ունի ապահարզանված կարիքավոր ամուսնու օգտին ալիմենտ բռնագանձելու նաև այն դեպքում, երբ այդ ամուսինը կենսաթոշակային տարիքի է հասել, սակայն ոչ ուշ, քան ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում:
Կինը պահպանում է ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքը հղիության ժամանակ և երեխան ծննդաբերելուց հետո մեկուկես տարվա ընթացքում, եթե հղիությունը սկսվել է նախքան ամուսնալուծությունը:
(28.03.84 խմբագրությամբ)