ԸՆՏԱՆԻՔԳլուխ 10 · ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 84. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՄԻՆՉև ՎԵՃՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ
Հոդված 84. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՄԻՆՉև ՎԵՃՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ
Ծնողներից երեխաների համար ալիմենտ բռնագանձելու գործերով այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 55 և 56 հոդվածների համաձայն պատասխանողը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում գրանցված է որպես երեխայի ծնող, դատարանը կամ դատավորը իրավասու են ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դիմումն ընդունելու հետ միաժամանակ որոշում կայացնելու այն մասին, թե պատասխանողը ժամանակավորապես, մինչև վեճի լուծումը, ինչ չափով է պարտավոր կրելու երեխաներին պահելու ծախսերը:
Այդ գումարի չափը կարող է որոշվել պատասխանողի վաստակի (եկամտի) նկատմամբ բաժնային հարաբերությամբ կամ կայուն դրամական գումարով: