ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ և ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋև ԳՈՒՅՔԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հոդված 20. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ և ՄԻՄՅԱՆՑ ՄԻՋև ԳՈՒՅՔԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր համատեղ սեփականությունն է: Ամուսինները այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն:
Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառներով ինքնուրույն վաստակ չի ունեցել:
Ամուսինները կարող են օրենքով թույլատրելի ամեն տեսակի գույքային գործարքներ կնքել միմյանց հետ: Ամուսինների միջև կայացած այն համաձայնությունները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու նրանցից որևէ մեկի գույքային իրավունքները, անվավեր են: