ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 19 · ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 204. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Հոդված 204. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության վերաբերյալ դիմումի մեջ (սույն օրենսգրքի 38 հոդված) ամուսինները պարտավոր են հաստատել, որ նրանք անչափահաս երեխաներ չունեն:
Ամուսնալուծության գրանցումը կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը` ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո` երկու ամուսինների ներկայությամբ:
Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին և նրա անունից պատշաճ ձևով վավերացված դիմում կներկայացվի, որով կհաստատվի ամուսնալուծվելու նրա համաձայնությունը: