ԸՆՏԱՆԻՔԳլուխ 8 · ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ
Հոդված 54. ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ
Հոդված 54. ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼԸ
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե չկա ծնողների համատեղ դիմումը, հայրությունը կարող է որոշվել դատական կարգով` երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի), այն անձի, որի խնամքի տակ է գտնվում երեխան, ինչպես նաև հենց իր` երեխայի դիմումի հիման վրա, չափահաս դառնալուց հետո:
Հայրությունը որոշելիս դատարանը նկատի է առնում երեխան ծնվելուց առաջ երեխայի մոր և պատասխանողի համատեղ բնակվելը և ընդհանուր տնտեսություն վարելը, կամ նրանց կողմից երեխայի համատեղ դաստիարակությունը կամ խնամքը, կամ այն ապացույցները, որոնք որոշակիորեն հաստատում են պատասխանողի կողմից հայրության ընդունումը:
(14.04.80 խմբագրությամբ)